Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց Շիրակի մարզի Արթիկ համայնքի Տուֆագործների փողոցում գտնվող անշարժ գույքը` դպրոցի շենքը, անհատույց օգտագործման իրավունքով 20 տարի ժամկետով «Չեխ-արմ-ինվեստ» ՍՊԸ-ին հանձնելու մասին հարցը: Ընկերությունը գործունեություն է ծավալում կարի արտադրության ոլորտում:
ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի խոսքով` ընկերության նպատակն է Հայաստանի տարբեր քաղաքներում և սահմանամերձ տարածքներում ստեղծել նոր աշխատատեղեր, ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխան սարքավորումների միջոցով կազմակերպել հայրենական մրցունակ, տարբեր տեսակի հագուստի արտադրություն և արտահանել Ռուսաստան ու եվրոպական երկրներ:
Ընկերությունը պարտավորվել է նաև երեք տարում կատարել 1 մլն դոլարին համարժեք դրամի ներդրում, որը կուղղվի անշարժ գույքի վերանորոգման և արտադրության համար անհրաժեշտ սարքավորումների ձեռք բերմանը, ինչպես նաև կստեղծվի 500 աշխատատեղ: