կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-22 19:36
Հասարակություն

Պատասխան տալուց առաջ մի պահ մեզ պատկերացնենք դիմացինի փոխարեն. Հովհաննես Վարդանյանը շրջայցեր է կատարել

Պատասխան տալուց առաջ մի պահ մեզ պատկերացնենք դիմացինի փոխարեն. Հովհաննես Վարդանյանը շրջայցեր է կատարել

Արաբկիրի թաղապետ Հովհաննես Վարդանյանն այսօր աշխատանքային մի քանի շրջայց է կատարել: Նա նախ անձամբ ծանոթացել է, թե ինչպես են կատարում տնտ. սուբյեկտներն իրենց պարտականությունները հարակից տարածքների բարեկարգման մասով:

«Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մեծ պատասխանատվությամբ են վերաբերվել հարցին, իսկ ովքեր անտարբեր են և կշարունակեն չկատարել այս բնագավառում իրենց պարտավորությունները, պետք է պատրաստ լինեն կրելու օրենքից բխող հնարավոր հետևանքները»,-գրել է թաղապետը իր ֆեյսբուքյան էջում: Այնուհետեւ, նա հանդիպել է սոցիալական աջակցության տարածքային բաժնի պետի ու աշխատակիցների հետ. «Այսօր ունենք լուրջ սոցիալական խնդիրներ, ուստի իմ առաջնահերթ ուշադրության կենտրոնում են լինելու Արաբկիրում բնակվող առավել կարիքավոր մարդիկ, հասարակության խոցելի խմբերը: Հանդիպումը սոցիալական աջակցության տարածքային բաժնի պետի ու աշխատակիցների հետ գնահատում եմ արդյունավետ: Նրանք են, որ անմիջական շփում ունեն ժամանակավորապես դժվար կացության մեջ հայտնված մեր բնակիչների հետ, ուստի վերջիններիս բոլոր առաջարկությունները հանձնարարել եմ գրանցել և հնարավորինս արագ իրագործել: Փոխարենը պահանջում եմ անսահման համբերատար, հոգատար ու սրտացավ վերաբերմունք այստեղ դիմող ամեն արաբկիրցու նկատմամբ: Պատասխան տալուց առաջ մի պահ մեզ պատկերացնենք դիմացինի փոխարեն: Մարդ ենք և պետք է ապրենք ու աշխատենք առաջնորդվելով մարդկային արժեքներով»: Հաջորդ կանգառը եղել է Արաբկիրի մանկապատանեկան համալիր մարզադպրոցը, ուր թաղապետը ծանոթացել է աշխատակազմի հետ, իրականացվող ծրագրերին և լսել նոր առաջարկություններ: Այս մասով, ըստ Վարդանյանի, դեռ բազմիցս ասելիք կունենան: Վերջում թաղապետն այցելել է Արաբկիր վարչական շրջանի մանկապարտեզներ և ծանոթացել այս տարիների ձեռքբերումներին ու առկա խնդիրներներին: «Մեր փոքրիկների համար կանենք հնարավորից էլ առավել լավագույնից լավագույն պայմաններն ապահովելու համար»,-գրել է նա: