կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-10 12:43
Հասարակություն

Փոքր խմբերով շրջայցեր. «Հայաստան»-ին դիմավորում են ողջ հանրապետությունով մեկ

Փոքր խմբերով շրջայցեր. «Հայաստան»-ին դիմավորում են ողջ հանրապետությունով մեկ

Այս օրերին մեկնարկել են «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ներկայացուցիչների՝ փոքր խմբերով շրջայցերը ողջ հանրապետության տարածքով։ Դաշինքի ներկայացուցիչներից կազմված փոքր խմբերը քաղաքացիների հետ շարունակական հանդիպումներ են ունենում Երևանի և մարզերի մի շարք բնականավայրերի բակերում ու հանրային այլ վայրերում։    

Նշված ձևաչափով հանդիպումների ժամանակ Դաշինքի ներկայացուցիչները լսում են քաղաքացիներին մտահոգող բազմապիսի հարցեր, ներկայացնում ստեղծված ճգնաժամային իրադրությունից դուրս գալու ուղին։

«Հայաստան» դաշինքը, ՀՀ երկրորդ նախագահ, Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի, դաշինքի ներկայացուցիչներ ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի մասնակցությամբ հանդիպումներին, առաջիկայում նախատեսված խոշոր հանրահավաքներին զուգահեռ, կարևորում է նաև առանձին փոքր խմբերով դեմ առ դեմ շփումը հայրենակիցների հետ։

Ստորև ներկայացնում ենք ՀՀ մարզերում և Երևանի վարչական շրջաններում տեղի ունեցած և ընթացող նման հանդիպումների լուսանկարներ։