կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-22 13:58
Քաղաքական

Ըստ Գալուստ Սահակյանի` «ռեժիմը խուճապի մեջ չէ»

Ըստ Գալուստ Սահակյանի` «ռեժիմը խուճապի մեջ չէ»

Այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը արձակուրդից վերադառնալուց ու բուժվելուց հետո առաջին անգամ պատասխանել է լրագրողների մի քանի հարցերի:

Մասնավորապես, խոսելով Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ ծավալվող իրադարձությունների և քվեարկողների ցուցակը չհրապարակելու մասին, նա նշեց. «Ես այդ դրույթի մեջ այդպես ճշմարիտ մեծ բաներ չեմ տեսնում: Բայց դե թող առաջարկեն, կփորձենք երևի ինչ-որ ձևով պատասխանել նաև այդ հարցերին»:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի նախաձեռնությանը՝ Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ միասնական պլատֆորմ ստեղծել, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ քաղաքական ընդդիմադիր ուժ է, եթե խնդիրներ ունի, կարող է մարդկային մեծ խումբ հավաքել ու իր խնդիրները ներկայացնել իշխանություններին:

«Մտավախություն չունե՞ն, որ ԸՕ նախագծի շուրջ հանրային ընդվզում կլինի» հարցին ԱԺ նախագահը պատասխանեց, որ որևէ զանգվածային ակցիայի վտանգ չի տեսնում, և որ մարդ հավաքելն ու հավաքներ անելն էլ մեր պետության մեջ քաղաքակիրթ ճանապարհ է:

Դիտարկմանը, թե արդյո՞ք «ռեժիմը խուճապի մեջ չէ»՛, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որովհետև էդ նույն ռեժիմը բերում է մի օրենսգիրք, որը, ի միջի այլոց, էդքան խոսում եք տարիներ շարունակ, որ ինքը խախտում է, փաստորեն, էդ օրենսգիրքն այնպիսի օրենսգիրք է, որ ինքը չի կարող խախտել»: