Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչպես կասեր դասականը՝ ռեժիմը խուճապի մեջ է: Այս մասին գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«#նիկոլ_մահաբերը ոտքի է հանել իր անձնական պատգամավորական ամբողջ շարքը, որոնք հիստերիա են բարձրացրել այսօր սպասվող համահայկակամ հանրահավաքին մեր մեծ հայրենիքի արցախյան հատվածի բնակչության մասնակցության համար:
Բա ձեր կարծիքով ի՞նչ է նշանակում համահայկական հանրահավաքը: Նշանակում է, որ դրան անմիջական կամ անուղղակի մասնակցություն կունենա ցանկացած հայ մարդ:
Հիմա դուք Արցախը հանձնել եք թուրքին, արցախցուն թողնում եք անտեր ու անտուն և զարմանո՞ւմ եք, որ արցախցին մասնակցելու է մեծ հանրահավաքին:
Մասնակցելու են նաև սփյուռքից հարյուրավոր մեր հայրենակիցներ: Գիտե՞ք ինչի են գալիս մասնակցելու: Պարզ պատճառով, նրանք հայ են:
Իսկ իշխանությանն ու ադրբեջանցիներին մենք չենք էլ սպասում մեր համահայկակամ հանրահավաքին:
Եվ ուրեմն, այսօր, ժամը 15:30-ին հանդիպում ենք Ազատության հրապարակում և բոլորով միանում Ֆրանսիայի հրապարակում սպասվող համահայկական հավաքին:
ՄԵՆՔ ԱՆՊԱՅՄԱՆ, ԱՆՊԱՅՄԱՆ ՀԱՋՈՂԵԼՈՒ՛ ԵՆՔ»,- գրել է նա: