|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Կառավարության նիստից հետո լրագրողները հարց ուղղեցին արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին արդարադատության խնդիրների վերաբերյալ` հիշեցնելով ԱԺ-ում «Եվրանեսթ»-ի նիստի մասնակիցներից մեկի ելույթը, ով համարում էր, որ նախորդ ռեժիմի հետ աշխատած դատավորները չպետք է շարունակեն աշխատել նոր իշխանությունների օրոք: Հովհաննես Մանուկյանը կարծիք հայտնեց, որ ռեժիմ ասվածն իրավական բնորոշում չէ, այլ քաղաքագիտական կատեգորիա:
«Դատավորներին տարանջատել ու դասակարգել, թե ով որ կառավարության օրոք է աշխատել կամ որ նախագահի օրոք է աշխատել, դա ճիշտ չէ»,- ասաց արդարադատության նախարարը՝ հավելելով, որ հարցին ուրիշ կերպ պետք է մոտենալ և ստեղծել մեխանիզմներ, որ դատավորի վրա ազդեցության լծակները նվազագույնի հասցվեն»,- ասաց նա:
Լրագրողներից մեկը նշեց, եթե «ռեժիմ» եզրույթը քաղաքագիտական է, ապա ինչպե՞ս է նախարարն ընկալում «Ռեժիմը խուճապի մեջ է» արտահայտությունը: Նախարարը պատասխանեց. «Հումորով եմ վերաբերվում»: