կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-30 14:16
Քաղաքական

Քաջարանի քաղաքապետի դեմ կեղծ ցուցմունքի գինն ապօրինի շինարարության կազմակերպումն է. դիտարկում

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի դեմ կեղծ ցուցմունք տված քաջարանցի Նվեր Մկրտչյանի համար ցուցմունքի գինը արժեցավ Քաջարանում իր ապօրինի շինարարության կազմակերպումը։ 
 
Այսօր Փարամազյանը գտնվում է կալանավորված անձի կարգավիճակում, իսկ Նվեր Մկրտչյանը իր ուզածին հասնելուց հետո շարունակում է իր ապօրինի շինարարությունը։
 
Իրավապահների, իրավապաշտպանների և Փարամազյանի պաշտպանների ուշադրությանն եմ հրավիրում, որպեսզի ստուգեն և կհամոզվեն, որ այս երիտասարդը ապօրինի է իրականացնում այս շինարարությունը և Փարամազյանի դեմ կեղծ ցուցմունք տալը մեկ նպատակ է հետապնդել, որպեսզի Փարամազյանին կալանավորեն, իսկ ինքը կարողանա շարունակել իր ապօրինությունները։
 
Ստորև ներկայացնում եմ նաև տեսահոլովակը, թե որտեղ և ինչ հպարտությամբ է շինարարություն իրականացնում։
 
 
Աննա Սարգսյան