|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Աշխատակազմի ներկայացուցիչների հետ շրջայց եմ կատարել Արաբկիր վարչական շրջանի բակեր, ծանոթացել իրականացվող բակերի բարեկարգման, շքամուտքերի վերանորոգման և մի շարք այլ աշխատանքների ընթացքին, զրուցել բնակիչների հետ: Երեկ կայացած բնակիչների ընդունելության ժամանակ բարձրաձայնված մի շարք խնդիրներին, այսօր տեղում ծանոթանալով, օպերատիվ կերպով տրվել են լուծումներ:
Համապատասխան մասնագետներին, պատասխանատուներին տվել եմ ցուցումներ, հանձնարարականներ, որպեսզի հետևեն աշխատանքների որակին և ավարտեն սահմանված ժամկետում: