կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-26 16:26
Հասարակություն

Արաբկիրի թաղապետը վստահեցնում է, որ կօգնեն Գուրգեն Մահարու՝ ծանր պայմաններում ապրող կնոջը

Արաբկիրի թաղապետը վստահեցնում է, որ կօգնեն Գուրգեն Մահարու՝ ծանր պայմաններում ապրող կնոջը

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ինձ նույնպես ՖԲ-ի միջոցով տեղյակ է պահվել, որ Գուրգեն Մահարու կինը` Անտոնինա Մահարին, ով բնակվում է Արաբկիրում ծանր վիճակում է, գամված է անկողնուն և օգնության կարիք ունի:

Քաղաքապետի հանձնարարությամբ ուսումնասիրվել է իրավիճակը և անշուշտ լուծումներ կգտնենք աջակցելու վաստակաշատ տիկնոջը կենցաղային պայմանների բարելավման գործում, իսկ մինչ այդ, Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր մեծ սիրով հյուրընկալվել են Անտոնինա Մահարիի տանը, Սուրբ Զատիկի, գեղեցիկ սեռին նվիրված միամսյակի առիթով շնորհավորել նրան, հանձնել շնորհակալագիր՝ մշակույթի ու գրականության, հետագա սերունդների արժեհամակարգի կերտման գործում ունեցած անուրանալի վաստակի համար, և լուծումներ տվել հրատապ նշանակության խնդիրներին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել սրտացավ քաղաքացուն՝ Մեսրոպ Եսայանին, այս հարցի վերաբերյալ իմ ՖԲ-յան էջին գրելու համար»: