|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ապրիլի 9-ին հրավիրում է համաքաղաքային ծառատունյի եւ շաբաթօրյակի.
«Հարգելի՛ համաքաղաքացիներ, ֆեյսբուքյան ընկերներ, Երևանը սիրող մարդիկ,
հրավիրում եմ մասնակցելու ապրիլի 9-ին կայանալիք համաքաղաքային ծառատունկին և շաբաթօրյակին, ինչը վերջին տարիներին դարձել է քաղաքային մշակույթի կարևոր մասը:
Վստահ եմ, որ Երևանը սիրող յուրաքանչյուր մարդ, մասնակցելով համաքաղաքային ծառատունկին, կարող է սեփական ներդրումը ունենալ քաղաքի կանաչ տարածքների ավելացման այս կարևոր գործում:
Ու եթե այսօր Երևան քաղաքում բնակվող ավելի քան մեկ միլիոն մարդկանցից գոնե կեսը մեկական ծառ տնկի և այս ավանդույթը պահպանի, ապա տարիներ հետո Երևանը կդառնա աշխարհի ամենականաչ մայրաքաղաքներից մեկը»,- Facebook-ի իր էջում գրել է քաղաքապետը: