|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ապրիլի 14-ին մայրաքաղաքում համաքաղաքային ծառատունկ էր հայտարարված: Բազմաթիվ պետական ու մասնավոր հիմնարկ-ձեռնարկությունների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, ուսումնական, առողջապահական և տարբեր այլ հաստատությունների ներկայացուցիչների, ինչպես նաև հազարավոր երևանցիների հետ միասին համաքաղաքային ծառատունկին մասնակցել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետարանից հայտնում են, որ գարնանային ծառատունկի ընթացքում Երևանում ընդհանուր առմամբ կտնկվի 30.000 ծառ և 10.000 թուփ: Հարկ է նշել, որ ծառատունկն իրականացվում է բացառապես ոռոգելի տարածքներում։ Ոռոգման ցանցի ընդլայնման նպատակով Երևանի քաղաքապետարանի 2013թ. ծրագրով մայրաքաղաքում ավելի քան 20 կմ ոռոգման նոր ցանց կանցկացվի, և այս ամբողջի արդյունքում Երևանի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների մակերեսն այս տարի կհասնի շուրջ 900 հա-ի, ինչն, ի դեպ, խորհրդային վերջին տարիների ցուցանիշն է: Իսկ մայրաքաղաքի կանաչ տարածքների ընդլայնման նպատակով այս տարի մայրաքաղաքում կտնկվի շուրջ 100.000 ծառ և թուփ: Այգիներն ու պուրակները, սիզամարգերն ու բակային տարածքները կզարդարեն ավելի քան 2 մլն բազմերանգ ծաղիկներ, ինչը ևս աննախադեպ ցուցանիշ է Երևանի համար: