|
Փոխարժեքներ
23 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.16 |
| EUR | ⚊ | € 427.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.3711 |
| GBP | ⚊ | £ 498.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Ամերիկյան Apple ընկերության նախկին աշխատակիցը մեղավոր է ճանաչվել կաշառք վերցնելու եւ ներքին տեղեկություն հաղորդելու համար:
Ինչպես հաղորդում է BBC-ին, մեղավոր ճանաչված Փոլ Դեւինը գաղտնի տվյալներ հաղորդելու դիմաց բազմիցս կաշառք է վերցրել ասիական մատակարարներից, որոնք այդ տվյալներն օգտագործել են ավելի շահավետ գործարքներ անելու համար:
Հենց Դեւինն էլ խոստովանել է, որ Apple-ին հասցված վնասը կազմում է մոտ 2 միլիոն դոլար:
Նա այս ընկերությունում աշխատանքի է ընդունվել 2005 թվականին` որպես խոշոր մատակարարումների գծով մենեջեր: Իսկ ձերբակալվել է 2010-ի օգոստոսին, երբ ընկերությունը նրա էլեկտրոնային փոստում հայտնաբերել է «բանակցությունների» վերաբերյալ նամակները:
Դատավճռի համաձայն` Դեւինը պարտավոր է ընկերությանը վճարել 2.28 միլիոն դոլար: