|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Մոսկվայի ռազմական դատարանի ատենակալների հանձնախումբը մեղավոր է ճանաչել ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս ՆԵմցովի սպանության մեջ կասկածվող Զաուր Դադաևին. հայտնում է Медиазона-ն:
Գործով անցնող ևս 4 անձ` Անզոր և Շադիդ Գուբաշևի եղբայրները, Թամերլան Էսկերխանովը և Համզաթ Բահաևը, նույնպես մեղավոր են ճանաչվել: Հետաքննության տվյալներով` նրանք սպանության պատվեր են ստացել 2014-ի աշնանը:
Բորիս Նեմցովը սպանվել է 2015-ի փետրվարի 28-ին: Ըստ հետաքննության` պատվիրատուն Չեչնիայի ՆԳՆ «Հյուսիս» գումարտակի նախկին մարտիկ Ռուսլան Մուխուդինովն է: Նա միջազգային հետախուզման մեջ է: