Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախորդ տարվա նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծված հանցավոր խմբի գործով կալանվորված` ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի առողջական վիճակը շարունակում է մտահոգիչ մնալ: Վաղը նախկին պաշտոնյային կհետազոտի իրենց իսկ կողմից հրավիրված բժիշկը: Այս մասին yerkir.am-ին հայտնեց Շիրխանյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը:
Նրա խոսքով՝ իր պաշտպանյալը ոտքերի հետ կապված խնդիրներ ունի, մեկ ոտքի երակները հեռացված են: Բացի այդ` սրտի հետ կապված խնդիրներ կան: Պաշտպանը հայտնեց, որ անհրաժեշտ է, որպեսզի Շիրխանյանը բուժումը շարունակի քաղաքացիական հիվանդանոցում, քանի որ այդտեղ կան համապատասխան սարքավորումներ, հնարավոր է` վիրահատության կարիք լինի:
Նշենք, որ օրեր առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ Շիրխանյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելու որոշումը: Պաշտպանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ իր պաշտպանյալի մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի կատարվել, այժմ սպասում են Շիրխանյանի և գործով մեկ այլ մեղադրյալի առերեսմանը:
Հիշեցնենք, որ Շիրխանյանը կալանավորվել էր նախորդ տարվա դեկտեմբերի 19-ին Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու համար` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով: