|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Տեղեկացրել էինք, որ երեկ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Շահումյան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. մեքենան գլորվել է ձորը: Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել երկու զինծառայողների` Ա. Մ.-ին (1984թ. ծնված), Ա. Խ.-ին (1986թ. ծնված):
Yerkir.am-ին Վանաձորի բուժկենտրոնից տեղեկացրին, որ երեկ իրենց մոտ են տեղափոխել տղաներին, նրանց ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, այնուհետև նրանց տեղափոխել են Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալ:
Հոսպիտալի տնօրենը` Արամ Ասատուրյանը, տեղեկացրեց, որ տուժածներից Ա. Խ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար ծանրության, իսկ Ա. Մ.-ինը՝ միջին ծանրության:
«Նրանք բժիշկների հսկողության տակ են, երկուսի վիճակն էլ կայուն է: Հետագայում, կապված բուժման դինամիկայի հետ, հնարավոր է նրանցից մեկին վիրահատենք` կրծքավանդակի շրջանում, սակայն շտապողականության կարիք չկա»,- ասաց նա: