Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կարապետ Չալյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսել է Եվրոպայի առաջնությունից ստացած տպավորությունների ու գոտեմարտերի մասին:
-Շնորհավորում եմ նախ մեծահասակների Եվրոպայի առաջնությունում քո նորամուտի և նվաճած բրոնզե մեդալի կապակցությամբ: Պատմիր խնդրում եմ անցկացրածդ գոտեմարտերի մասին:
-Շնորհակալ եմ: Լավ էի սկսել գոտեմարտերս, երկու հաղթանակ տարա, սակայն պարտվեցի վրացի ըմբիշին՝ թույլ տալով սխալ, որը և պարտությանս միակ պատճառը եղավ: Չէի սպասոմ, որ նա այդպիսի հնարք կկիրառի:
-Նախկինում մրցե՞լ էիր վրացի ըմբիշի հետ:
-Ոչ, առաջին անգամ ենք հանդիպում, կարող եմ ասել, եթե այդ հնարքը չլիներ, որից ես չկարողացա դուրս գալ, գոտեմարտն այլ ընթացք կունենար:
-Բրոնզե մեդալի համար պայքարում սովորականից ավելի ագրեսիվ էիր գոտեմարտում: Պատճառը այն էր, որ մրցակիցդ ադրբեջացի էր, թե մեդալ նվաճելուդ ցանկությունն էր շատ մեծ:
-Բնականաբար, երբ ադրբեջանցի մարզիկի դեմ եմ գոտեմարտում, հաղթելու ցանկությունս կրկնապատկվում է, բացի այդ` շատ էի ցանկանում մեծահասակների առաջին Եվրոպայի առաջնությունում մեդալ նվաճել: