|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Ծաղկաձորում մայիսի 24-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է երկու դեռահաս աղջիկ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ մահացածները 2009 թվականին ծնված երեխաներ են, իսկ շրջանավարտ լինելու մասին մամուլում շրջանառվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
Ըստ ՆԳՆ պաշտոնական հաղորդագրության՝ վթարը տեղի է ունեցել ժամը 11։30-ի սահմաններում Ծաղկաձորի Վահագն Հարությունյան փողոցում։ Քառանիվի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի հետևանքով տեղի է ունեցել ինքնավթար։
Տրանսպորտային միջոցում գտնվող մյուս երկու ուղևորները մարմնական վնասվածքներ ունեն և բուժօգնություն են ստանում։