Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Նոյեմբերի 29-ին, ժամը 19.37-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկանում ենք shamshyan.com կայքից՝ ժամը 20:00-ի սահմաններում Մարտունի –Վարդենիս ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ Ծովինար գյուղի վարչական տարածքում, բախվել են ВАЗ 2107 մակնիշի 34 ՍV 634 համարանիշի և ВАЗ 2109 մակնիշի 34 ՍN 366 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով ավտոմեքենաներից մեկի ուղևոր՝ Կոմիտաս Զաքարյանը տեղում մահացել է, իսկ ևս 3 հոգի՝ Նվեր Մանուկյանը, Աշոտ Գևորգյանն ու Հենզել Գփոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Արտակ Բաղդասարյանի և դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատը: