Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տեղեկացրեցինք, որ այսօր «Լիզբոն 5» տղաներից Սիմոն Յահնիյանի ծննդյան օրն է:
Օրվա հետ կապված Սիմոնի եղբայրը՝ Զարեհ Յահնիյանը գրում է.
«Սիրելի Սիմոն
Արդեն 34-րդ տարին պիտի ըլլայ երբ ծննդեան տօնդ կանցնի առանց քեզ․
Ամեն Օր facebook-ը ինձ կը յիշեցնէ տարեդարձներու մասին եւ բնականաբար առողջութեան մաղթանքներով կը շնորհաւորեմ․․
բայց այսօր ինչ՞ կրնամ ըսել քեզ
Ուղղակի չգիտեմ ինչ ըսեմ, մաղթել առողջութիւն մարմնիդ, որը անշնչացաւ 33 տարի առաջ, Սագոյի, Սեդրակի, Արայի եւ Վաչէի հետ․
Ըսեմ Յիշատակդ վառ մնայ՞
Ըսեմ փափաքներդ իրականանայ՞
Ինչ ըսեմ՞
Ըսելը, գրելը, ճառ ըսելը, բաժակ բարձրացնելը, այս բոլորը անիմաստ դերասանութիւն կըլլան եթէ ես, եթէ հաւաքական մենք, անկեղծ չենք քեզ հետ․
Դուն եւ 4 ընկերներդ մեզմէ պահանջեցիք եւ կը պահանջէք ամենակենսական եւ ամենադիւրին բանը, ձեր նուիրաբերած ամենաթանկին դիմաց, սակայն մենք ազգովին կը զլանանք նոյնիսկ այդ ամենադիւրինը ձեզ պարգեւել․
Գիտեմ թէ Դուն հանգիստ կընես այն ատեն միայն երբ մենք ազգով դադարինք դերասանութենէ, եւ մտնենք իսկական կեանք․
Երբ մենք ազգով մեր մէջի նախանձը, ատելութիւնը, ոխը միմիանց հանդէպ հանենք մեր սրտերէն, բազմապատկենք եւ ուղղենք մեր թշնամուն, յանուն պայծառ Հայաստանի․
Միայն այն ժամանակ դուն հանգիստ կը ննջես սիրելի Եղբայրս․
Ինչ ըսեմ՞ ՝քանիերորդ տարեդարձդ նշեմ՝ 54, թէ՞ 21, չգիտեմ․․․»:
Տեսանյութը՝ այստեղ: