կարևոր
4444 դիտում, 11 ամիս առաջ - 2023-11-22 17:35
Հասարակություն

Չգիտեմ արդա՞ր է, երբ Մայր Հայրենիքում ինձ համարում են փախստական. Սենոր Հասրաթյան

Չգիտեմ արդա՞ր է, երբ Մայր Հայրենիքում ինձ համարում են փախստական. Սենոր Հասրաթյան

 Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Կար ժամանակ, երբ ինձ ճանաչողների ու հասկացողների պակաս չունեի Մայր Հայրենիքում... Այսօր այդ շատերի մեջ, կարծես թե քիչ են ինձ հիշողները, իսկ հիշողների մեջ, առավել քան քիչ, հասկացողները... Ընթացիկ տպավորությունս այնպիսինն է, որ փոքր Հայրենիքից բռնատեղահանվելով, ապաստանել եմ ոչ թե Մայր Հայրենիքում, այլ... Այստեղ որոշների մոտ ես պարտվածի կերպար ունեմ, իսկ որոշների մոտ՝ անճար եկվորի... ...Մայր Հայրենիքում հացի գինն ավելի թանկ է, քան փոքր Հայրենիքում... Փոքր Հայրենիքում ես ՏԵՐ էի, իսկ Մայր Հայրենիքում՝............ ... Չգիտեմ արդա՞ր է, երբ Մայր Հայրենիքում ինձ համարում են փախստական...»: