Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Համայնքապետարանից տեղյակ չեն պահել, որ մարդ է գալիս կառավարությունից, միգուցե մենք էլ հարցեր ունեինք տալու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու անդամ Մասիս Զեյնալյանը:
Նրա խոսքով, հանդիպմանը եղել են համայնքի ղեկավար, ՔՊ-ական Ղուլունցը, իր քեռին եւ բնակիչները:
Հարցին՝ բնակիչներին եւս ընտրե՞լ են, նա պատասխանեց. Չգիտեմ, երեխաներին են հանել, մանկավարժներ են: Ինչպես իրենք են սիրում խոսել նախկիններից, նախկինում էլ մանկավարժներին էին բերում հանդիպման, հիմ էլ նույնն է:
Վարչապետը Շիկահող գնացել է, մարդիկ իրենց հուզող հարցերը տվել են, հիմա ես էլ կուզենայի, որպես բնակիչ եւ որպես ավագանու անդամ իմ հարցերը տայի: Մի անգամ տվել եմ, անգամ գրավոր եմ դիմել, մինչ օրս պատասխան չկա: Ես ուզում էի անձամբ ցույց տայի, ասեի՝ տեսեք, թե մարդիկ ինչ ջուր են խմում, ցույց տայի սահմանը, ասեի՝ տեսեք, թե թուրքը որտեղ է եկել, կանգնել: Չնայած ինքը գիտի, ուղղակի կուզենայի տեսնել, թե ինչ պատասխան է տալու»:
Անդրադառնալով հնարավոր սահմանազատմանը, Մասիս Զեյնալյանն ասաց. «Ադրբեջանցիներն արդեն փշալար են քաշում: Չգիտեմ՝ ինչ սահմանազատում է լինելու, բայց որ մարդիկ արդեն փշալար են քաշել մեր հողերում, դա հաստատ է: Որտեղ իրենք կանգնած են, այդտեղ էլ փշալար են քաշել: Վերջերս են քաշել: մերոնք էլ են քաշել»: