կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-01 13:25
Քաղաքական

Ես դատավոր չեմ, դատարան չեմ, որ կոռուպցիոն առանձին դեպքերի պատժելիությունը նշեմ. Արմեն Սարգսյան

Ես դատավոր չեմ, դատարան չեմ, որ կոռուպցիոն առանձին դեպքերի պատժելիությունը նշեմ. Արմեն Սարգսյան

ԱԺ-ում ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի կողմից առաջադրված` ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը շարունակում է պատասխանել պատգամավորների հարցերին:

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը նախ մեջբերեց Արմեն Սարգսյանի այն խոսքը, թե կոռուպցիան կործանարար է երկրի համար, ապա հարցրեց. «Կոնկրետ ո՞ր կոռուպցիոն դեպքն է  Ձեզ զայրացրել, գուցե ՀՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանե՞լը, կամ այն, որ ՀՀ շատ պաշտոնյաներ օֆշորներում ընկերություն են գրանցում, բյուջեից օգտվելով` հարստանում, կամ գուցե տեսել եք ներկա պատգամավորների հայտարարագրերը, ունեցվածքը, շքեղ մեքենաները»:

Սարգսյանը պատասխանեց, որ առաձին դեպք չէ, որ իրեն զայրացնում է: «Առանձինի վրա չէ, որ պետք է հիմնեմ իմ վերաբերմունքը: Լսել եմ դեպքերի մասին, բայց չեմ կարող դատել` իրականություն է, թե` ոչ, կամ` զուտ անհանդուրժողականության արդյունք: Ես դատավոր չեմ, հետևաբար` իմ վերաբերմունքն ընդհանուր է, որովհետև լսում եմ ոչ թե մեկ, տասը, այլ հարյուրավոր փոքր ու մեծ դեպքերի մասին և հասկանում, որ չեն կարող չլինել կոռուպցիոն երևույթներ, եթե նման ֆոն է ձևավորված: Ես մտածում եմ որպես ՀՀ քաղաքացի, այս պահին` ՀՀ հնարավոր նախագահ, թե ի՞նչ է պետք անել, որ կոռուպցիոն երևույթները տեղի չունենան: Ես դատավոր չեմ, դատարան չեմ, որ առանձին դեպքերի պատժելիությունը նշեմ»,- ասաց նա:

Սարգսյանի կարծիքով` մի բան է հստակ` «ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի ինստիտուցիոնալ, վերևից ներքև՝ օրենք, մարմիններ, քաղհասարակություն և ամենակարևորը` քաղաքացի»: