կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-26 09:00
Քաղաքական

Վարդան Օսկանյանը ՕԵԿ գրասենյա՞կ է այցելել. «Ժողովուրդ»

Վարդան Օսկանյանը ՕԵԿ գրասենյա՞կ է այցելել. «Ժողովուրդ»


«Ժողովուրդ»-ը գրում է «Դեռ ամիսներ առաջ, երբ նոր էր ՕԵԿ-ը նախաձեռնել իր կերպարանափոխության՝ արդեն ավարտին հասցված գործընթացը, ՕԵԿ-ականևերն ամեն առիթով հայտարարում էին, թե իրենց «Հայկական վերածնունդին» միացել են հարյուրից ավել հասարակական կազմակերպություններ։ Մի պահ նույնիսկ 150 թիվն էր շրջանառվում։ Իսկ այժմ, պարզվում է, որ ՀԿ-ները չեն շտապում միանալ նոր անունով ՕԵԿ-ին։ «Ժողովուրդ»–ը փորձեց «Հայկական վերածնունդից» ստանալ իրենց միացած ՀԿ-ների ցանկը, սակայն մեզ պատասխանեցին, որ այդ գործընթացի հետ կապված «չճշտված» հանգամանքներ կան և խոստացան ապագայում ասել, թե որ ՀԿ-ներն են իրենց միացել։

Ի դեպ, «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ անցած շաբաթ, այսինքն՝ ՕԵԿ-ի կերպարանափոխության համագումարից առաջ, այդ կուսակցություն է այցելել ՀՀ Աժ ԲՀԿ խմբակցության անդամ, նախկին ԱԳՆ Վարդան Օսկանյանը։ Ըստ լուրերի՝նա բավական երկար առանձնազրույց է ունեցել ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ։ Մենք փորձեցինք պարզել, թե կողմերն ինչի շուրջ են զրուցել, և հնարավոր է՝Օսկանյանը ևս անդամակցի նորաստեղծ միավորմանը, սակայն ապարդյուն։ «Հայկական վերածնունդ» կուսակցության մամլո խոսնակ Վահե Մոսինյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում ասաց, թե նման հանդիպում չի եղել։ «Վարդան Օսկանյանը բավականին երկար ժամանակաշրջան է՝ չի այցելել ՕԵԿ գրասենյակ։ Ձեր ունեցած ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում»,– ասաց Մոսինյանը։ Օսկանյանի հետ կապվելն էլ, ինչպես միշտ, չստացվեց»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։