կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-25 14:03
Իրավական

Նորամարգում կատարված սպանության գործով երկու ձերբակալված կա

Նորամարգում կատարված սպանության գործով երկու ձերբակալված կա

Փետրվարի 22-ին` ժամը 22.30-ին, Արարատի մարզի Նորամարգ գյուղի մի բնակչից ոստիկանությանՄասիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Նորամարգ գյուղի վերջնամասում գտնվող ջրատարում այրված դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ ջրատարում հայտնաբերված տղամարդու դիակն ամբողջությամբ եղել է այրված, և հնարավոր չի եղել պարզել ինքնությունը:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հայտնաբերվածը 1982 թ. ծնված Գարիկ Արզունյանի դին է: Գ. Արզունյանը փետրվարի 13-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից որոնվում էր` որպես անհայտ կորած: 

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Արարատի մարզային վարչության, Մասիսի և Արտաշատի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գ. Արզունյանին, կենցաղային հարցի շուրջ վիճաբանության ժամանակ, փայտով գլխին հարվածելով, սպանել և այրել է 1969 թ. ծնված Մայիս Խ.-ն, իսկ նրա հանցակից` 1993 թ. ծնված Արսեն Մ.-ն պարտակել է հանցագործության հետքերն ու հանցագործությունը:

Մայիս Խ.-ն և Արսեն Մ.-ն ձերբակալված են: Քննությունը շարունակվում է: