Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
«Հայաթ հոթել»-ում Անժելա Իսրայելյանի սպանության գործով ձերբակալվել է Երևանի Գայի պողոտայի բնակիչ Արթուր Նաջարյանը, որը սպանության օրը վնասվածքներ էր ստացել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ա․ Նաջարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Քննչական մարմինը տեղեկություններ է ստացել, որ Ա. Իսրայելյանն ու Ա. Նաջարյանը գտնվել են քաղաքացիական ամուսնության մեջ եւ միասին բնակվել նշված հոթելի համարներից մեկում: Դեկտեմբերի 8-ին նրանք վիճաբանել են, հոթելի մատուցողուհի Մ. Ե.-ն դուրս է եկել և փորձել օգնություն խնդրել, և այդ ժամանակ ներսում կրակոցների ձայներ են լսվել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին՝ գիշերը ժամը 04:00-ի սահմաններում, Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտա 33 հասցեում գործող «Հայաթ հոթելում» հնչել են կրակոցներ, այնուհետեւ նույն հոթելում հայտնաբերվել է Գայի պողոտայի բնակիչ, 33-ամյա Անժելա Իսրայելյանի դին՝ հրազենային վնասվածքով։