Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից, որպես անհայտ կորած, որոնվում էր Արարատի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ` 1982 թ. ծնված Գարիկ Հուսիկի Արզունյանը, որը փետրվարի 11-ին դուրս էր եկել տնից, և նրա գտնվելու վայրն անհայտ էր: Փետրվարի 22-ին` ժամը 22.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղի վերջնամասում գտնվող ջրատարում այրված դիակ կա:
Yerkir.am-ը ՀՀ ոստիկանությունից տեղեկացավ, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հայտնաբերվածը Գ. Արզունյանի դին է: Պարզվել է նաև, որ Գ. Արզունյանին սպանել և դին այրել են: Հանցագործությունը բացահայտվել է: Սպանությունը կատարելու կասկածանքով կան բերման ենթարկվածներ: Քննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում փետրվարի 23-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն):