կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-17 13:25
Մշակույթ

«Հայֆիլմի» բաժնետոմսերն ու գույքն արդեն հանձնում են հայկական կողմին

«Հայֆիլմի» բաժնետոմսերն ու գույքն արդեն հանձնում են հայկական կողմին

Դեռ օգոստոսի 31-ին ՀՀ կառավարության նիստում որոշում կայացվեց` փոփոխություն կատարել գործադիրի` ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը, գույքը` 2 702 469 606 ՀՀ դրամ գնահատված արժեքով, վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը:

Yerkir.am-ը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ մշակույթի նախարարություն` իմանալու` ո՞ր փուլում է գործընթացը: Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ի պատասխան մեր հարցմանը, տեղեկացնում են, որ կառավարության որոշմամբ` ՀՀ մշակույթի նախարարությանը վերապահված գործառույթներն ամբողջությամբ կատարվել են:

Հարցին, թե արդյո՞ք կան ծրագրեր, նախագծեր` կինոստուդիայի հետագա աշխատանքի կազմակերպման հետ կապված,  պատասխանում են, որ որոշման համաձայն` «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպվել և վերակազ­մա­կերպման արդյունքում ստեղծվել է 100 տոկոս բաժնեմասով «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերություն:

«Ընկերության բաժնետոմսերի կառավարումը վերապահվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը»,- ասված է պատասխանում: 

Պետական գույքի կառավարման վարչությունից էլ yerkir.am-ին տեղեկացրեցին, որ այս օրերին տեղի է ունենում բաժնետոմսերի, գույքի հանձնման-ընդունման արարողությունը, մանրամասները պարզ կլինեն առաջիկա շաբաթների ընթացքում: