Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ կառավարությունը որոշեց հավանություն տալ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի ենթակայության «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Աշտարակի խճուղի 30 հասցեում գտնվող անշարժ գույքի մի մասը` վարձակալության հիմունքներով «Կինոկետ Փրոդաքշնս» ՍՊԸ-ին տրամադրելուն:
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը մեկամսյա ժամկետում պետք է ապահովի ընկերությունների միջև ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրի կնքումը: «Հայֆիլմ» կինոստուդիան 2017թ. ընդգրկվել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկերում:
Ընկերության լրացուցիչ ֆինանսական մուտքերի ավելացման և շենքային պայմանների բարելավման նպատակով առաջարկվում է անշարժ գույքի մի մասը տրամադրել վարձակալության 15 տարի ժամկետով «Կինոկետ Փրոդաքշնս» ՍՊԸ-ին, որը պարտավորվում է 3-5 տարվա ընթացքում կատարել 3,5 մլն եվրոյին համարժեք ՀՀ դրամի ներդրումներ, որից 2.5 մլն եվրոն անբաժանելի բարելավումներ:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսուհետ նման որոշումների նախագծերում որպես պարտադիր սկզբունք՝ հստակ սահմանվի ներդրումների ժամանակացույցը: