|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի նկատմամբ Սահմանադրական դատարանի դիրքորոշման հապաղումը իրավական կոլապս է առաջացրել Ապօրինի գույքի բռնագանձման մասին վարույթում»: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
«Այս օրենքի մեջ դրված է շատ այսպես «կացինային քաղաքականություն»: Դատախազությունը հայցը ներկայացնում է առանց հիմքի, հիմնավորման, թե գույքն ի՞նչ չափանիշի կիրառմամբ է դիտարկվել ապօրինի, գործում է գույքի ապօրինի լինելու կանխավարկածը, գործում է ապացուցման միակողմանի բեռ՝ գույքի աօրինի լինելու բեռը դվում է միայն պատասխանողի վրա: Օրենքն այս տեքստով ունի շատ լուրջ սահմանադրականության խնդիր, ինչին Վնետիկի հանձնաժողովն անդրադառնալով՝ արձանագրել է մրցակցային դատավարության խնդիրներ»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում: