Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի այն քիչ «ընդդիմադիրներից» մեկը՝ Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանը, լքել է «պոստը», մեր տեղեկություններով՝ ռեկտորին ազատել են աշխատանքից։ Այս տեղեկությունը հաստատեց հենց ինքը՝ Յուրա Սաֆարյանը, միայն թե այն տարբերությամբ, որ իրեն ոչ թե ազատել են աշխատանքից, այլ իր դիմումի համաձայն Է դուրս եկել համալսարանից։ «Իմ դիմումի համաձայն եմ աշխատանքից դուրս եկել, աշխատանքի փոփոխություն եմ կատարել։ Հիմա ես աշխատում եմ Կրթության ազգային ինստիտուտում, որպես փոխտնօրեն»։ Սա պաշտոնի բարձրացո՞ւմ Է Ձեզ համար, պարոն Սաֆարյան։ «Դե, բարձրացում չես կարող ասել, սովորական աշխատանք Է։ Ազատվել եմ աշխատանքից մոտ մեկ շաբաթ առաջ»։ Այսինքն՝ այն խոսակցությունները, որ մարզպետի հետ կապված խնդիրների պատճառով եք հեռացել համալսարանից, իրականությանը չե՞ն համապատասխանում։ «Ինձ վախեցնող մարդ չի ծնվել... ես ինքս զզվել եմ այդ մթնոլորտից, դիմումը տվել՝ դուրս եմ եկել, տեղափոխվել եմ։ Հարմար աշխատանք եմ գտել։ Քանի որ այս տարի լրանում Է իմ 50-ամյակը, միևնույն Է, ես պետք Է ազատվեի աշխատանքից: Առիթ Էր հարմար, որպեսզի ես տեղափոխվեմ այլ դաշտ։ Իհարկե, մարզպետն ով Է, որ կարողանա ինձ որևէ բան ասել։ Ասում է՝ սատանան էնքան սարսափելի չէ, ինչքան իր անունը»։
Ի դեպ, մեր տեղեկություններով, քննարկվում է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանին համալսարանի խորհրդից հեռացնելու հարցը։ Նա Գորիսի պետական համալսարանի խորհրդի նախագահն է, Քաջարանի կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին։ Յուրա Սաֆարյանը մեզ հայտնեց, որ նմանատիպ խոսակցություններ կան, սակայն հստակ ասել չի կարող. «Այդ մասին, այո, խոսակցություններ կան, բայց, պատկերացրեք, Վահե Հակոբյանը դոկտոր-պրոֆեսոր մարդ է, նրան պետք է փոխարինեն ինչ-որ չորրորդ դասարանի կրթություն ունեցող մարդիկ։ Չեմ կարող ասեմ, դժվար թե Վահեն իր ցանկությամբ ցանկանա հեռանալ, իրենից ճշտեք»։ Հիշեցնենք, որ Յուրա Սաֆարյանն այն քիչ անձանցից է, որ հրապարակայնորեն քննադատում էր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին և բացեիբաց ասում. «Ուղղակի չեմ ցանկանում, որ նորից մարզպետ դառնա»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։