|
Փոխարժեքներ
05 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի նախկին ռեկտոր Գեորգի Շարվաշիձեն նշանակվել է Հայաստանում Վրաստանի դեսպան։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր առաջին հանդիպումն է անցկացրել դիվանագետի հետ: Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
«Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է ՀՀ-ում Վրաստանի նոր արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Շարվաշիձեի հետ։ Վարչապետը շնորհավորել է դիվանագետին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ», - ասվում է հաղորդագրությունում:
Շարվաշիձեն ԹՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցրել է 2016-2022 թվականներին։ Մինչ այդ նա աշխատել է Վրաստանի կրթության և գիտության նախարարությունում, այդ թվում՝ առաջին փոխնախարարի պաշտոնում։ Շարվաշիձեն մանկավարժական գիտությունների թեկնածու է, Եվրոպական ակադեմիայի գործող անդամ, մի շարք մենագրությունների և գիտական հոդվածների հեղինակ է։