կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-20 13:38
Քաղաքական

Թատերական ինստիտուտի ռեկտորը բոլոր դեպքերում պետք է պատասխան տա. ԿԳ նախարար

Թատերական ինստիտուտի ռեկտորը բոլոր դեպքերում պետք է պատասխան տա. ԿԳ նախարար

Կառավարության նիստից հետո ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Իր հրաժարականի հետ կապված լուրերը նա համարեց կեղծ, նաև անդրադարձավ թատրոնի և կինոյի ինստիտուտում ուսանողների` երեկվա դասադուլին:

Նշենք, որ ուսանողները պահանջում են ինստիտուտի ռեկտորի և ղեկավար կազմի հրաժարականը, քանի որ նրանք մեղադրվում են չարաշահումներ, կոռուպցիոն սխեմա իրականացնելու մեջ:

«Մենք մեր իրավասության սահմաններում փորձելու ենք միջոցներ ձեռնարկել` հասկանալու նախ` ինչ առնչություն է ունեցել ռեկտորը այդ չարաշահումների հետ: Բայց այստեղ շատ լուրջ պատասխանատվության հարց կա: Եթե անգամ ռեկտորը ներգրավված չլինի կոռուպցիոն սխեմաների մեջ, ապա այստեղ միևնույն է կառավարման պատասխանատվության հարց է առաջանում: Ցանկացած ղեկավար պատասխանատու է իր ղեկավարած կառույցում տեղի ունեցած կոռուպցիոն սխեմայի համար»,- ասաց նա: