|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը մամուլի հաղորդագրություն-հերքում է տարածել, որում, մասնավորապես, նշված է.
«Հայտնում ենք, որ զանգվածային լրատվամիջոցներով երեկվանից տարածված այն ապատեղեկատվությունը, թե իբր ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբոր փեսայի մասնակցությամբ վեճ ու ծեծկռտուք է տեղի ունեցել, որին միջամտել են նաև Գագիկ Բեգլարյանի «թիկնապահները», չի համապատասխանում իրականությանը և ամբողջովին սուտ է»։