|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
«Առաջիկա օրերին սպասվում է տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբոր աղջկա և ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի տղայի հարսանիքը: Միրզոյանի ծննդավայր Արամուսի գյուղացիների կարծիքով, դա հաշվենկատ քայլ է: Ըստ Միրգոյանի համագյուղացիների, ՀՔԾ նախկին պետը վերջին շրջանում չի կարողանում իրացնել իրեն պատկանող քարհանքից հանված քարն ու «շեբենը»:Տրանսպորտի և կապի նախարարի հետ խնամիանալը այս տեսանկյունից բարերար ազդեցություն կարող է թողնել: Ամենաշատը շեբեն օգտագործվում է ճանապարհաշինության մեջ: Իսկ ՏԿ նախարարությունը ճանապարհաշինական ծրագրերի խոշորագույն պատվիրատուն է: Երեկ Միրզոյանը մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է ամուսնության փաստը, իսկ մյուս դիտարկումները որակել է որպես «ճղճիմ հարցեր»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։