կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-29 09:21
Քաղաքական

Գագիկ Բեգլարյանի պատգամավոր եղբոր ունեցվածքը. «Փաստ»

Գագիկ Բեգլարյանի պատգամավոր եղբոր ունեցվածքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հակոբ Բեգլարյանը, ով ՀՀԿ մեծամասնական կարգով այս տարվա ապրիլին պատգամավոր է ընտրվել Երեւանի թիվ 4 ընտրատարածքից, երկու ավտոմեքենա ունի՝ «BMW X5 4.4 I» եւ «LEXUS LS 460»: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից: Հակոբ Բեգլարյանը նաեւ բաժնետոմսեր ունի երկու տարբեր ընկերություններում, համապատասխանաբար՝ 19 միլիոն 231 հազար եւ 40 հազար դրամի չափով:

Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու պահին կազմել են 37 միլիոն դրամ, 72 հազար եվրո եւ 100 հազար ամերիկյան դոլար, եկամուտները՝ 2 միլիոն 120 հազար դրամ եւ ստացվել աշխատավարձից: Որպես անշարժ գույք Բեգլարյանը հայտարարագրել է 9 անշարժ գույք՝ երկուական բնակարան եւ հողամաս, թվով 3 բազմաբնակարան բնակելի շենքի տարածք, մեկ բազմաբնակարան բնակելի շենք եւ մեկ հողին ամրակայված այլ անշարժ գույք»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում