Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հերքում է ֆուտբոլիստ Անտոն Կոբյալկոյի մասնակցությամբ ծեծկռտուքի մասին լուրերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ռուսական Sport24-ին տված մեկնաբանությունում Մելիքյանը, մասնավորապես, ասել է.
Ավելի վաղ ռուսական Championat կայքը գրել էր, որ «Փյունիկ»-ի ֆուտբոլիստ Անտոն Կոբյալկոյի և մարզիչ Եղիշե Մելիքյանի հարաբերությունները վատացել էին«Արարատ-Արմենիա»-ի հետ կայացած խաղից հետո (0:0):
Թիմը որոշում է ընդունել ժամանակից շուտ խզել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ: Հեռանալուց առաջ Կոբյալկոն ժամանել է թիմի մարզաբազա՝ հրաժեշտ տալու ակումբակիցներին: Մոտենալով Մելիքյանին՝ նա պահանջել է ներողություն խնդրել «Արարատ-Արմենիա»-ի դեմ խաղի ժամանակ իր հասցեին հնչեցրած վիրավորանքների համար: Մելիքյանը հրաժարվել է, ինչից հետո Կոբյալկոն ապտակել է մարզչին բոլորի ներկայությամբ ու հեռացել:
Ըստ կայքի տվյալների, օդանավակայանում Մելիքյանը և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի փոխտնօրեն Կիմ Առաքելյանը մարդկանց ներկայությամբ ծեծել են Կոբյալկոյին` գլխին բազմաթիվ հարվածներ հասցնելով: