կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-14 01:41
Հասարակություն

Սպասվում է ցրտահարություն

Սպասվում է ցրտահարություն

Այս գիշեր Հայաստանի տարածքում ամենուրեք դիտվել են տեղումներ և ամպրոպ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյուն: Լոռիում, Տավուշում և լեռնային շրջաններում առաջացել է ձյան ծածկ` 15-30 սմ բարձրությամբ, օդի ջերմաստիճանը Արարատյան դաշտում նվազել է մինչև +10C:

Ապրիլի 14-ի գիշերը Արարատյան դաշտում և դրա նախալեռնային գոտիներում, Տավուշի հովիտներում, Սյունիքի հովիտների առանձին հատվածներում սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում` օդում մինչև -20 C, հողի մակերևույթին մինչև -2...-30 C:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայությունից, ցրտահարությունը կտևի 3 ժամ: Խորհուրդ է տրվում այգիները ծխահարել` սկսած գիշերվա ժամը 03:00-ից:

Սակայն կա մեկ հուսադրող հանգամանք` ամպամածությունը, որ սպասվում է այս գիշեր, և ինչքան երկար ձգվի այն, այնքան կնվազի ցրտահարության վտանգը. ԵՐԿԻՐ-ին տեղեկացրել է ծառայության աշխատակիցը: