|
Փոխարժեքներ
16 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Այսօր զորամասը իբր ինքնակամ լքած եւ անհետացած զինծառայողը գտնվում է զորամասում։ Այս մասին տեղեկություն է տարածել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։
«Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, shamshyan.com կայքում հրապարակվել է տեղեկություն այն մասին, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասից արդեն 5 օր է, ինչ ժամկետային զինծառայողը ինքնակամ լքել է զորամասը, եւ նրանից մինչ օրս որեւէ լուր չկա: Նշվել է նաեւ, որ ահազանգը ստացվել է զինծաառայողի ազգականի կողմից:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը փորձեց հարազատներից ճշտել տեղեկության իսկությունը: Մեզ հասանելի հեռախոսահամարով հաջողվեց կապ հաստատել Կարեն Ս. անունով զինծառայողի մոր՝ տիկին Անահիտի, եւ քրոջ հետ, ովքեր տեղեկացրեցին, որ ներկա պահին զինծառայողը գտնվում է իր ծառայության զորամասում: Ըստ նրանց հայտնած տեղեկությունների՝ իրենց որդին զորակոչվել է 2019 թ. հուլիսի 7-ին՝ առողջական խնդիրների առկայությամբ, որի պատճառով նախկինում երկու անգամ ստացել է տարկետում: Այնուամենայնիվ, առանց որեւէ բուժման, (մայրը հայտնեց, որ որդու հիվանդությունն անբուժելի է) Կարեն Ս.-ն զորակոչվել է զինված ուժեր»,– նշված է հայտարարությունում: