|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Նախագահական նստավայր այս պահին շարունակում են ժամանել քաղաքական այրերը: Գործադիրի բոլոր անդամներն ու դեսպաններն արդեն ժամանել են: Այժմ գալիս են ՀՀԿ խմբակցության պատգամավորները, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն ու այդ կառույցի այլ ներկայացուցիչներ:
Լրագրողները մի քանի հարց ուղղեցին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին, թե ի՞նչ է կատարվելու նախագահականում այսօր: Ի պատասխան, նա նշեց. «Ես ներկա եմ միջոցառմանը՝ որպես Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ և ոչ թե մամուլի խոսնակ, ուստի չեմ կարող պատասխանել ձեր հարցերին: Գիտեմ, որ նախագահի ելույթն ուղիղ եթերով կհեռարձակվի, և դրանով ամեն բան պարզ կլինի»: