Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարի 11-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին և նրա հետ Ստեփանակերտ ժամանած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Ղուլյանը գոհունակություն է հայտնել ԼՂՀ և ՀՀ օրենսդիր մարմինների միջև համագործակցության ներկայիս մակարդակից՝ բարձր գնահատելով Հայաստանի խորհրդարանի ղեկավարի ներդրումը այդ գործում: ԼՂՀ ԱԺ նախագահը ընդգծել է Հայաստանի խորհրդարանի իրենց գործընկերների շահագրգիռ վերաբերմունքն Արցախին առնչվող հարցերում և առաջարկել համագործակցության նոր ուղղություններ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Գալուստ Սահակյանը կարևորել է միջխորհրդարանական կապերի ամրապնդումը և նոր գործիքների ու ձևաչափերի կիրառման անհրաժեշտությունը:
ՀՀ խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է նաև առաջնագծում տիրող իրավիճակին, մասնավորապես հրադադարի հաճախակի խախտումներին:
Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ Ազգային ժողովի փոքր դահլիճում, որին մասնակցել են միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները, պատգամավորներ:
Հայկական երկու հանրապետությունների օրենսդիրները քննարկել են օրենսդրական աշխատանքներում փորձի փոխանակման, տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մտքերի փոխանակության արդյունքում առանձնացվել է հրատապ հարցերի ցանկ, որը նախատեսվում է ներառել ՀՀ-ԼՂՀ միջխորհրադարանական հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգում:
Աշոտ Ղուլյանը և Գալուստ Սահակյանը հանդիպման արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում: