|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին ժամանել է Աբխազիայի Հանրապետություն` մասնակցելու նորընտիր նախագահ Ռաուլ Խաջիմբայի երդմնակալության արարողությանը: Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունից։
Նույն օրը` սեպտեմբերի 24-ին, ԼՂՀ պատվիրակությունն այցելել է Սուխում քաղաքի Հովհաննես Թումանյանի անվան N9 հայկական դպրոց և մասնակցել դպրոցի աշակերտների կողմից կազմակերպված տոնական միջոցառմանը: Օրվա երկրորդ կեսին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հանդիպումն Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վյաչեսլավ Չիրիկբայի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու հանրապետություններում պետական շինարարության գործընթացները և նշել Արցախի ու Աբխազիայի միջև երկկողմ հարաբերությունների ընդլայնման ու խորացման մեծ ներուժը: ԼՂՀ Ազգային ժողովի նախագահին Աբխազիայում ուղեկցում է ԼՂՀ արտաքին գործերի փոխնախարար Ֆելիքս Խաչատրյանը: