|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր կառավարության նիստում, նախքան օրակարգին անցնելը, վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ վերջին օրերին սոցիալական ցանցում և մամուլում բարձրացված մի խնդրի. խոսքը հակառակորդի գնդակից ողնաշարի վնասվածք ստացած զինծառայող Գևորգ Եղիազարյանի մասին է:
Հովիկ Աբրահամյանը նշեց, որ պաշտպանության նախարարությունը մեկ անգամ օգնել է Գևորգին, սակայն առողջական խնդիրը շարունակում է անհանգստացել նախկին զինծառայողին:
«Գիտեմ, որ մեր քաղաքացիները դրամահավաք են սկսել Գևորգի համար: Դրամահավաքին միացած մեր քաղաքացիներին շնորհակալություն եմ հայտնում և նշում, որ ես և մեր կառավարության անդամները հայտնում ենք մեր աջակցությունը` այդ հարցին լուծում տալու համար»,- եզրափակեց վարչապետը: