|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Թուրքիայի Մանիսա քաղաքի Շեհզադելեր շրջանում 80 էշի տեր` 44-ամյա Թյուրքան Էղրիբոյունը դժգոհություն է հայտնել անասունների գնի աճի կապակցությամբ:
Sozcu-ն տեղեկացնում է, որ մինչ այդ ավանակի կաթի վաճառքից մեծ եկամուտ ձեռք բերած կինը հայտնել է, որ օրեցօր դժվար է դառնում նման հրաշալի բիզնեսի զարգացումը՝ էշերի թանկացման պատճառով: Նրա խոսքով՝ մինչ այդ էշ կարելի էր գնել 68 դոլարով, իսկ այժմ` 340 դոլարով, այն էլ՝ դժվարությամբ:
Կինը հայտնել է, որ գյուղում, սովորաբար, ավանակներ ձեռք են բերում` միմյանց 200 լիրայով վաճառելով, իսկ հիմա դրանց գինը հասել է 1000 լիրայի: 1 լիտր կաթի դիմաց մինչ այդ 34 դոլար վաստակած կինը կարծում է՝ գյուղացիները նման թանկացումների են գնում, քանի որ փորձում են իրենք էլ լավ գումար վաստակել:
Գյուղացու խոսքով՝ ավանակի կաթն օգտակար է շատ հիվանդություններ բուժելու հարցում, օրինակ՝ քաղցկեղ, ասթմա, բրոնխիտ: