կարևոր
6088 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-25 18:04
Տնտեսական

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է 386.24 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.23 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 425.64 դրամ (աճել է 0.82 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 480.95 դրամ (աճել է 1.18 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.73 դրամ (նվազել է 0.03 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 383-385 դրամով, վաճառվում է 388.50-390 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 418-423 դրամով, վաճառվում է 425-435 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.55-4.70 դրամով, վաճառվում է 4.80-4.97 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 384 դրամով, վաճառվում՝ 388 դրամով:

Եվրոն գնվում է 421-423 դրամով, վաճառվում է 427-428 դրամով:

Ռուբլին գնվում է 4.67-4.68 դրամով, վաճառվում է 4.74-4.75 դրամով: