կարևոր
5005 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-05 17:56
Տնտեսական

Դոլարի փոխարժեքն աճել է. թանկացել է նաեւ եվրոն

Դոլարի փոխարժեքն աճել է. թանկացել է նաեւ եվրոն

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 5-ին, կազմել է 388.32 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.17 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 424.98 դրամ (աճել է 1.24 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 484.08 դրամ (նվազել է 1.15 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.89 դրամ (մնացել է անփոփոխ):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-387 դրամով, վաճառվում է 390-392 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 416-423 դրամով, վաճառվում է 425-441 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.21-4.87 դրամով, վաճառվում է 4.95-5.10 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 387 դրամով, վաճառվում՝ 390 դրամով:

Եվրոն գնվում է 420-421 դրամով, վաճառվում է 426-427 դրամով:

Ռուբլին գնվում է 4.75-4.80 դրամով, վաճառվում է 4.90 դրամով: