կարևոր
5602 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-07 17:52
Տնտեսական

Դոլարն ու եվրոն թանկացել են. ռուբլին շարունակում է էժանանալ

Դոլարն ու եվրոն թանկացել են. ռուբլին շարունակում է էժանանալ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 7-ին, կազմել է 388.43 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.22 դրամով: Այդ մասին տեեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 424.17 դրամ (աճել է 0.94 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 483.25 դրամ (նվազել է 0.54 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.73 դրամ (նվազել է 0.06 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-387 դրամով, վաճառվում է 390-393 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 416-420 դրամով, վաճառվում է 424-434 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.25-4.68 դրամով, վաճառվում է 4.75-5.00 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 387 դրամով, վաճառվում՝ 390 դրամով:

Եվրոն գնվում է 419-421 դրամով, վաճառվում է 425-426 դրամով:

Ռուբլին գնվում է 4.60-4.65 դրամով, վաճառվում է 4.75-4.80 դրամով: