կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-10 15:31
Իրավական

Նախատեսվում է օրենսդրորեն կարգավորել սոցիալական գովազդի ոլորտը

Նախատեսվում է օրենսդրորեն կարգավորել սոցիալական գովազդի ոլորտը

Կառավարության այս շաբաթվա նիստի օրակարգում ընդգրկված է որոշում՝ հավանություն տալ «Գովազդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին և այն սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

Նախագծով նախատեսվում է  զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային և տպագիր միջոցներում ու տրանսպորտում գովազդ տարածող գովազդակիրը պարտավոր է սոցիալական գովազդների համար առաջնահերթ տրամադրել գովազդին հատկացվող տարեկան եթերային ժամանակի (տպագրական մակերեսի) ոչ պակաս, քան 5 տոկոսը:

Սոցիալական գովազդը առևտրային բնույթ չկրող (շահույթ ստանալու նպատակ չհետապնդող)` մարդու իրավունքներին և պարտականություններին, բնակչության առողջության պահպանման, ինչպես նաև առողջ ապրելակերպի և սոցիալական պաշտպանության, կամավորության, բնության պահպանության, հայրենասիրական դաստիարակության,  մշակույթի պահպանման, տարածման ու զարգացման, աղետների դիմակայման, ազգային շահերի պաշտպանության և այլ բնագավառների վերաբերյալ տեղեկատվություն է:

Արտաքին գովազդ տարածող գովազդակիրը պարտավոր է համապատասխան բյուջե վճարել օրենքով նախատեսված կարգով դատարկ գովազդային վահանակների վրա իր կազմակերպության գովազդը տեղաբաշխելու և տարածելու համար սահմանված  տուրքը: Արտաքին գովազդ տարածող գովազդակիրն ազատվում է արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության յուրաքանչյուր քառակուսի մետրի համար սահմանված տուրքից, եթե արտաքին գովազդ տարածելու տեխնիկական միջոցներով տեղաբաշխել և տարածել է սոցիալական գովազդ, այդ գովազդի մակերեսին համապատասխան: