| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր կառավարության նիստում հաստատվեցին «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերը:
Հիմնական զեկուցող` տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով առաջարկվում է կանոնակարգել միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացման գործընթացը` պահպանելով միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների սկզբունքը, հստակ կանոններ ու պահանջներ սահմանելով դրանց իրականացման համար, պահպանելով ուղևորափոխադրումների անվտանգությունը և սպասարկման որակը:
«Ես էլ եմ այստեղ խնդիր տեսնում: Երեք օր ժամանակ, եթե այդ ընթացքում չկարողանաք ընդհանուր հայտարարի գալ, մի հատ ինձ մոտ կհավաքվեք, որ արագ որոշում կայացնենք»,- ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին Տուլայի մարզում խոշոր ավտովթար էր տեղի ունեցել: Մոսկվա-Երևան ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսը վթարի էր ենթարկվել, զոհվել էր 9 մարդ: Տուլայում տեղի ունեցած ոբերգական ավտովթարից հետո կառավարությունը որոշեց նախաձեռնությամբ հանդես գալ և կարգավորել ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտը` նման ողբերգական դեպքերից խուսափելու համար: