կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-19 10:34
Քաղաքական

Մեծամասնական ընտրակարգն օրենսդրորեն կվերանա, բայց...

Մեծամասնական ընտրակարգն օրենսդրորեն կվերանա, բայց...

«168 ժամ»-ը գրում է. «Սեպտեմբերի 4-ին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ստեղծված Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում հավաքվում և ուսումնասիրվում են սահմանադրական փոփոխությունների տարբեր առաջարկներ։

 

Դրանցից մեկն այն է, որ խորհրդարանական ընտրությունները 100 տոկոս ընտրակարգով կազմակերպելու դեպքում՝ քվեարկությունը տեղի ունենա ռեյտինգային համակարգով։ Այսինքն` ընտրողը քվեարկի ոչ միայն որևէ կուսակցության, այլ նաև` այդ կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված թեկնածուի օգտին։ Այս համակարգն ընդունված է աշխարհի մի շարք երկրներում, և դրա իմաստը ներկուսակցական մրցակցության խթանումն է։

 

Այս համակարգի միջոցով ընտրողն ավելի մեծ հնարավորություն է ստանում մասնակցելու խորհրդարանի կազմի ձևավորմանը։ Հայաստանում, սակայն, այս համակարգը կօգտագործվի բոլորովին այլ նպատակով, վերահսկելու յուրաքանչյուր թեկնածուի աշխատանքի արդյունավետությունը։ Մեծամասնական ընտրակարգն օրենսդրորեն կվերանա, բայց իրականում այն ավելի մեծ ծավալ կընդգրկի»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: