Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.59 |
EUR | ⚊ | € 421.7 |
RUB | ⚊ | ₽ 4.6712 |
GBP | ⚊ | £ 506.56 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
Փաստաբան Վահե Գրիգորյանը գրում է․
«Ներկայիս կարգավորման համաձայն` վերադասությամբ կամ դատարանում տուգանքների վիճարկումը կասեցնում է դրանց կատարումը, մինչդեռ արդարադատության նախարարությունն e-draft-ում շրջանառության մեջ է դրել նախագիծ, որի համաձայն տուգանքն, անկախ բողոքարկումից, ենթակա է ի սկզբանե վճարման, այսինքն փորձ է արվում վերացնել վիճարկման հայցի, Վարչական դատարան դիմելու և առհասարակ արդարադատություն ակնկալելու իմաստը․
այսինքն անձանց ստիպելու են սկզբում վճարել տուգանքը՝ անկախ դրա օրինականությունից, չափից և բողոքարկելու հանգամանքից։
Սա ակնհայտ հակասահմանադրական նախագիծ է, որի ընդունման դեպքում անձինք կա՛մ մարդիկ առհասարակ դադարելու են դիմել վարչական դատարան, կամ էլ ստիպված են լինելու տարիներով սպասել` իրենցից ապօրինաբար գանձված տուգանքի գումարը վերադարձնելու համար:
Այս նախագծի ընդունման պարագայում զանգվածային կերպով խախտվելու են Սահմանադրության բազմաթիվ հոդվածներ, վերանալու է մարդկանց՝ ոչ իրավաչափ վարչարարությունից պաշտպանվելու արդյունավետ կառուցակարգն ու ընթացակարգը, անձանց ստիպելու են ի սկզբանե վճարել անգամ առ ոչինչ և անվավեր հանդիսացող տուգանքները, պարզ ասած՝ թալանելու են։
Այս խայտառակությունը պետք է անհապաղ ետ կանչվի, իսկ նման գաղափար ծնածները ու հաստատածները այլ անելիք չունեն, քան հրաժարական ներկայացնելը»։